Վայելեք գինին բնության գրկում Բոլոր նրանք, ովքեր ուզում են կտրվել երևանյան գինու օրերից հրավիրում ենք Ակունք՝ վայելելու գինին բնության գրկում՝ համեղ սեղանի շուրջ։ #գինուփառատոն #գինի #ձուկ
Մեր ծառայությունները ներառում են հարկային հաշվետվությունների պատրաստում, գործարքային հարկերի կառավարում և հարկային ռազմավարության մշակում՝ օգնելով խուսափել ավելորդ հարկային բեռից և խթանել բիզնեսի հաջողությունը:
Ամերիկյան հայտնի «Աբռո» ապրանքանիշի ներկայացուցիչ «Աբռո Պրիստիժ» ընկերությունը իր խորին հարգանքն ու շնորհակալությունն են հայտնում «Պրոըքաունթինգ» ընկերությանը համատեղ երկարամյա աշխատանքի և վերաբերմունքի համար։
Մինչ բիզնես սկսելը` չգիտեի որտեղից սկսել գործընթացը, այդ հարցում ինձ օգնեց «Իրազեկ հաշվապահ» հաշվապահական հաշվառման գրասենյակը իր խելացի ու գրագետ խորհրդատվությամբ։ Շատ ուրախ եմ, որ այսքան տարի աշխատում եմ նման հոգատար թիմի հետ։ Երբևէ իրենց ուղղված հարցը չի մնացել անպատասխան և,որ ամենակարևորն է պատասխանը ստացել եմ ժամանակին ու անսխալ։ Թիմի հետևողականության շնորհիվ բիզնեսում ունեցել եմ բավականին մեծ առաջընթաց։Շնորհակալ եմ գրասենյակի հաշվապահ ողջ անձնակազմից։
Հարկային Ստուգման Ակտերի Բողոքարկման Ծառայություններ
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի հարկային արտոնությունները ՀՀ-ում
Մեր առաքելությունն է վստահելի, ճշտապահ և ճկուն գործընկերային հարաբերությունների միջոցով ստեղծել այնպիսի աշխատանքային մեխանիզմներ և արժեքներ, որոնք կնպաստեն գործընկերների բիզնեսի կայացմանը և հետագա առաջխաղացմանը՝ փորձելով դիմակայել մարտահրավերներին և նվաճել նոր բարձունքներ: Մենք համոզված ենք, որ լավագույնը ստեղծելու և մատուցելու մեր անընդհատ ձգտումը կդառնա հավելյալ արժեք ցանկացած հաշվապահական ծառայություններ բիզնեսի համար։
Հաշվապահական ծառայություններ
Աշխատավարձի հաշվարկ և վճարում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Շնորհակալ ենք մատուցած բարձրորակ ծառայությունների համար։ Բարեհամբույր անձնակազմ: Հաճելի է համագործակցելը:
Ներքին և արտաքին հաշվետվության համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում։
Մենք հետևում ենք օրենսդրական փոփոխություններին` պարբերաբար անցնելով մասնագիտական վերապատրաստումներ
Ընտրելով մեր հաշվապահական գրասենյակը՝ դուք ձեռք կբերեք հուսալի գործընկեր, ում համար ձեր ընկերության ֆինանսական բարեկեցությունն առաջնահերթ կլինի։ Մենք աշխատում ենք ձեզ հետ՝ ապահովելով հաշվապահության բոլոր ասպեկտների կառավարումը, ինչը ձեզ կտրամադրի ազատ ժամանակ ընկերության կարևոր գործերի համար։
Կապ հաստատեք մեր թիմի հետ՝ անհատականացված և պրոֆեսիոնալ խորհրդատվություն ստանալու համար!